Այգեպան

ՔՈ ԴԵՐԸ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է փորձառու այգեպանի՝ Դեբեդում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի կանաչ տարածքների, սիզամարգերի, թփերի և ծառերի, ինչպես նաև ազնվամորու և լավանդայի այգիների խնամքն ու զարգացումն ապահովելու համար։ Ավելի մանրամասն՝

Պարտականություններ

  • Ապահովել ՍՄԱՐԹ ավանի կանաչ տարածքների, սիզամարգերի, թփերի և ծառերի ամենօրյա խնամքը, պահպանությունն ու բարեկարգ տեսքը։
  • Իրականացնել կանաչապատ տարածքների սեզոնային խնամքի աշխատանքներ՝ խոտհունձ, էտ, ծառերի և թփերի խնամք։
  • Իրականացնել ազնվամորու և լավանդայի այգիների խնամքի և պահպանման աշխատանքներ։
  • Կազմակերպել և իրականացնել հողի մշակման, ջրման, պարարտացման, էտման, մոլախոտերի հեռացման աշխատանքներ։
  • Ապահովել բույսերի աճի և առողջ վիճակի մշտադիտարկում, հիվանդությունների և վնասատուների կանխարգելում ու վերահսկում։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել սեզոնային տնկման, սածիլների ընտրության և վերատնկման աշխատանքներ։
  • Իրականացնել բերքատվության բարձրացմանն ուղղված խնամքի միջոցառումներ։
  • Ապահովել կաթիլային ոռոգման և այգեգործական սարքավորումների ճիշտ և անվտանգ օգտագործում։
  • Պլանավորել և իրականացնել այգեգործական աշխատանքները՝ եղանակային և սեզոնային պայմաններին համապատասխան։
  • Համագործակցել թիմի հետ՝ գյուղատնտեսական և կանաչապատման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։


ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես․


ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Այգեգործության կամ գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային փորձ
  • Ազնվամորու, լավանդայի կամ նմանատիպ մշակաբույսերի խնամքի փորձը կդիտվի առավելություն
  • Բույսերի խնամքի, հողի մշակման և հիվանդությունների կանխարգելման գիտելիքներ
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
  • Թիմային աշխատելու կարողություն


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝
2026թ․ մայիսի 30 օրվա ավարտն է։


Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։

Similar jobs