Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջեր
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի` Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Խոշոր հաճախորդների ներգրավում,
- Խոշոր հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,
- Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
- Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
- Ընթացիկ Խոշոր հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում,
- Խոշոր հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում,
- Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի,
- Խոշոր հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին,
- Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը,
- Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ՝ բանկային համակարգում
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Խաչաձև վաճառքի հմտություններ
- Ընդհանուր զարգացվածություն
- Կազմակերպչական հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/