Ուղղակի վաճառքների մասնագետ

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,

· Հաճախորդների ներգրավման նպատակով տարատեսակ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում և անցկացում,

· Բանկի պրոդուկտների ներկայացում տարբեր ընկերություններում,

· Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,

· Մանրածախ պրոդուկտների վաճառքների/խաչաձև վաճառքների իրականացում,

· Վաճառքի տարբեր ուղիներով հաճախորդների ներգրավում,

· Վաճառքի վերաբերյալ շնորհանդեսներին մասնակցություն,

· Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային, ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,

· Բացակայող աշխատակցին փոխարինում ըստ անհրաժեշտության:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

· Բարձրագույն կրթություն,

· Նվազագույնը 1 տարվա աշխտանքային փորձ,

· Բանկային գործի՝ գերազանց, Ֆինանսների և Մարքեթինգի լավ իմացություն,

· Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերեն լեզուների լավ իմացություն,

· ՀՀ բանկային օրենսդրության լավ իմացություն,

· MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես՝ Excel և PowerPoint,

· Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,

· Ներգրավման և վաճառքի հմտություններ,

· Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն,

· Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,

· Վերլուծական հմտություններ,

· Արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն,

· Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն,

· Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

· Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,

· Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,

· Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Similar jobs