Թռիչքային փորձարկման մասնագետ
Պարտականություններ
- ԱԹՍ-ների, դրանց բաղադրիչների, կապի միջոցների, ԱԹՍ-ների ղեկավարման
համակարգերի նախաթռիչքային ստուգումների կատարում՝ համոզվելու համար, որ դրանք աշխատանքային վիճակում են։ - Թռիչքային թեստերի նախապատրաստում՝ գործիքների եւ սարքավորումների
նախաթռիչքային ստուգումներ անցկացնելով: - Սահմանված պարամետրերով թռիչքային փորձարկումների իրականացում՝ ինժեներական թիմի կողմից սահմանված չափանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրման նպատակով։
- Փորձարկումների համար անվտանգ թռիչքային երթուղիների մշակում՝ փորձարկվող ԱԹՍ֊ի եւ նրա բաղադրիչ մասերի տեխնիկական բնութագրերին համապատասխան։
- Թռիչքային փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների ստացում և թռիչքների անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացում։
- Թռիչքային փորձարկումների ընթացքում շրջակա միջավայրի գործոնների և թռիչքի վրա ազդող այլ գործոնների վերաբերյալ տվյալների գրանցում և փաստաթղթավորում։
- Թիմի ղեկավարի կողմից հանձնարարված այլ մասնագիտական առաջադրանքների կատարում։
Անհրաժեշտ որակավորումներ
- Համակարգչային գրագիտություն, QGroundControl և Mission Planner ծրագրերով աշխատելու փորձ։
- Կապի սարքավորումների հետ աշխատելու հմտություններ։
- Տեխնիկական խնդիրների հայտնաբերման և լուծման կարողություն։
- Անգլերեն լեզվի բավարար իմացություն։
- Էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատելու կարողություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն։
- Դաշտային պայմաններում աշխատելու պատրաստակամություն։
- Սովորելու և մասնագիտական զարգացման ձգտում։
- Լավ ֆիզիկական պատրաստվածություն և ակտիվություն։
Կդիտվի որպես առավելություն
- Տեխնիկական ոլորտում կրթության առկայություն։
- Ավիամոդելավորման ոլորտում աշխատանքային փորձ։
- Ռոբոտաշինության ոլորտում փորձ։
- Linux օպերացիոն համակարգով աշխատելու կարողություն։
- Էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատելու հմտություններ։
- Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների ախտորոշման ու վերանորոգման փորձ։
- Մեխանիկական աշխատանքների իրականացման հմտություններ։
- B և C կարգերի վարորդական իրավունքի առկայություն։