Վարորդ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝


✓ Աջակցել E-commerce բաժնի աշխատակիցներին առաքման աշխատանքների կազմակերպման հարցերում,
✓ Իրականացնել առցանց գնված ապրանքատեսականու առաքումներ հաճախորդներին,
✓ Հետևել առաքման ժամանակացույցին՝ ապրանքատեսակը ժամանակին տեղ հասցնել համապատասխան հասցեներով,
✓ Իրականացնել ապրանքատեսականու անվտանգ առաքում՝ պահպանելով առևտրային տեսքն ու փաթեթավորումը,
✓ Իրականացնել կանխիկ գործարքներ՝ առցանց պատվիրված ապրանքատեսականու համար,
✓ Մատուցել բարձ որակի ծառայություն՝ հաճախորդների գոհունակության նպատակով,
✓ Անհրաժեշտության դեպքում աջակցել Ընկերության այլ բաժիններին ապրանքների տեղափոխման հարցում,
✓ Համագործակցել և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ստեղծել Ընկերության բոլոր բաժինների և խանութ-սրահների աշխատակիցների հետ,
✓ Ճշգրիտ և ժամանակին ներկայացնել առաքման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը անմիջական ղեկավարին:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝


✓ Սեփական մեքենայի (վառելիքը՝ գազ) առկայություն,
✓ Վարորդական իրավունքի վկայական ,
✓ Պատասխանատվության զգացում,
✓ Հաղորդակցման հմտություններ,
✓ Ունակություն աշխատել ծանրաբեռնված պայմաններում և սուղ ժամկետներում


Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 4 օր, ժամը 12։00–ից 20։00-ը կամ շաբաթական 3 օր, ժամը 12։00–ից 20։00-ը

Similar jobs