Արտարժույթով գործառնությունների բաժնի մասնագետ / արտարժութային դիլեր


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է արտարժութային դիլեր՝ ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արտարժութային փոխարժեքների, ինչպես նաև ոսկու ստանդարտացված ձուլակտորների, բանկային ոսկու և անկանխիկ ոսկու սահմանված փոխարժեքների մուտքագրում, տրամադրում բոլոր շահագրգիռ ստորաբաժանումներին:
  • Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերից Կանխիկ/անկանխիկ գործառնությունների իրականացման համար պայմանագրերի կազմում, փոխանակում։
  • Արժութային և փոխարժեքային սվոպ, ֆորվարդ, օպցիոն գործառնությունների հետ կապված պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, այդ թվում հեջավորման գործառնություններ հետ կապված փաստաթղթերի պատրաստում և կոնտրագենտների հետ փոխանակում։
  • Արտարժութային դիրքերի հաշվարկում, կանխիկ միջոցների ապահովման գործընթացի ապահովում, պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և փոխանակում։
  • Օտարերկրյա և տեղական բանկերում միջոցների ներգրավման/տեղաբաշխման հետ կապված փաստաթղթերի պատրաստում և փոխանակում։
  • ՀՀ և օտարերկրյա բանկերի հետ ֆինանսական գործառնությունների ոլորտում պայմանավորվածությունների, գլխավոր համաձայնագրերի, տարբեր առևտրային տերմինալների միջոցով իրականացված գործառնությունների համապատասխան պայմանագրային բազաների կազմում: Տերմինալներից գործարքների հաստատումների կազմում և հետագա ձևակերպման տրամադրում:
  • Արտարժույթով և թանկարժեք մետաղներով գործառնությունների իրականացման ներքին իրավական ակտերի մշակման և անհրաժեշտ փոփոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում:
  • Օրական հաշվետվությունների պատրաստում և տրամադրում։
  • Առարկայազուրկ մետաղական հաշիվներով գործառնությունների հետ կապված պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, առևտրային տերմինալներից գործարքների հաստատումների կազմում և հետագա ձևակերպման համար համապատասխան ստորաբաժանումներին տրամադրում



ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը պարտադիր է
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:



ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։



ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Similar jobs