Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/առաջատար

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/ առաջատար ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


  • Բիզնես վարկերի ֆինանսական մոնիթորինգի և խորացված վերլուծության իրականացում:
  • Վարկային պայմանագրերով սահմանված կովենանտների և այլ պայմանների պահպանման վերահսկում:
  • Վարկառուներին տեղում այցելությունների իրականացում՝ նրանց ֆինանսական վիճակի և գործունեության գնահատման նպատակով:
  • Վարկային ռիսկերի վաղ հայտնաբերում և համապատասխան առաջարկությունների ներկայացում:
  • Մոնիթորինգի արդյունքների հիման վրա համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:




ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ


  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
  • 1–2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության կամ վարկային մոնիթորինգի ոլորտում
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ֆինանսական վերլուծության բազային գիտելիքներ
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:



ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Similar jobs